ԴԻՆԱՄԻԿՈ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ԴԻՆԱՄԻԿՈ-ն հումինաթթուների և ֆուլվաթթուների խտացված կախույթի ձևով խտանյութ է, որը ստացվում է 100% բնական բարձրորակ հումալիթից։ Բացի այդ, այն պարունակում է բնական նյութեր, որոնք գործում են որպես կենսախթանիչներ և լեոնարդիտից առաջացած տարրեր, ինչպիսիք են` ազոտը, ցինկը և պղինձը:
ԴԻՆԱՄԻԿՈ ձևավորված է 4 pH-ից: Այս pH-ի առկայությունը հեշտացնում է խառնումը տարայում՝ հիանալի փոխազդեցություն ստեղծելով բուսասանիտարական և սննդային ապրանքների մեծ մասի հետ՝ օգնելով նրանց թափանցել տերևների մոմապատ շերտերը։ Այն նաև օգնում է արմատային համակարգին ավելի արագ և հեշտ կլանել միկրոէլեմենտները:
Տերևային կիրառում
Տերևային կիրառման դեպքում կիրառման տարան լցրեք կիսով չափ: Սկզբում ավելացրեք արտադրանքը՝ 100 մլ -100 լ չափաբաժնով, այնուհետեւ տերևային սնուցման պարարտանյութերը և/կամ բուսասանիտարական արտադրանքը՝ օգտվելով վեգետատիվ գործունեության ակտիվ շրջաններից՝ բողբոջման սկիզբ, տնկումից հետո, աճի առաջին փուլեր, նախածաղկում, պտղի ձևավորում և զարգացման սկիզբը:
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 1.5 - 2 | |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 1 - 1.5 | |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 1 - 1.5 | |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 1 - 1.5 | |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 0.5 - 1 | 1.5 - 2 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 1 - 1.5 | |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 1 - 1.5 | |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 0.5 - 1 | 1.5 - 2 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 1 - 1.5 |
ԴԻՆԱՄԻԿՈ
ԴԻՆԱՄԻԿՈ-ն հումինաթթուների և ֆուլվաթթուների խտացված կախույթի ձևով խտանյութ է, որը ստացվում է 100% բնական բարձրորակ հումալիթից։ Բացի այդ, այն պարունակում է բնական նյութեր, որոնք գործում են որպես կենսախթանիչներ և լեոնարդիտից առաջացած տարրեր, ինչպիսիք են` ազոտը, ցինկը և պղինձը:
ԴԻՆԱՄԻԿՈ ձևավորված է 4 pH-ից: Այս pH-ի առկայությունը հեշտացնում է խառնումը տարայում՝ հիանալի փոխազդեցություն ստեղծելով բուսասանիտարական և սննդային ապրանքների մեծ մասի հետ՝ օգնելով նրանց թափանցել տերևների մոմապատ շերտերը։ Այն նաև օգնում է արմատային համակարգին ավելի արագ և հեշտ կլանել միկրոէլեմենտները:
-
Ազոտ (N)
1.17 % -
Կալիում (K₂O)
0.38 % - Երկաթ (Fe) 0.07 %
- Հումիկ թթուներ 21.4 %
- Ֆուլվիկ թթուներ 6.0 %
-
Օրգանական նյութ
32.1 % - Ջրիմուռի էքստրակտ 2.4 %
- Ընդհանուր ամինաթթուներ 2.5 %
-
Գլիցին - բետաին
2.8 % - Ալգինաթթու 0.06 %
- Մանիտոլ 0.03 %
ԴԻՆԱՄԻԿՈ-ն արդյունավետ է բոլոր մշակաբույսերի համար։ Արտադրանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում շարունակաբար օգտագործել այն աճման ողջ ցիկլի ընթացքում: Յուղոտ սերմերի վրա (կանոլա, արևածաղիկ, սոյայի հատիկներ և այլն) անհրաժեշտ է կիրառել, երբ մշակաբույսերը ծածկում են մակերեսի 50–60%-ը։ Խորհուրդ չի տրվում կիրառել տերևային սնուցման եղանակով այնպիսի բանջարեղենի համար, որոնց տերևները կամ ծաղկաբույլերը կարելի է օգտագործել, ինչպես նաև՝ հատապտուղների համար (ելակ, ազնվամորու և այլն) կիրառել միայն արմատային եղանակով։
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ԴԻՆԱՄԻԿՈ
Ջուր + ԴԻՆԱՄԻԿՈ+պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԴԻՆԱՄԻԿՈ-ն համատեղելի է պարարտանյութերի և բուսասանիտարական արտադրանքների մեծ մասի հետ։ Չխառնել հանքային յուղերի, կալցիումի, նիտրատների կամ թթվային ռեակցիա առաջացնող ապրանքների, ինչպես նաև հերբիցիդների հետ, որոնք ստացվել են միզանյութից և անհամատեղելի են օրգանական նյութերի հետ։ Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում նախնական փորձարկում կատարել։
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Հիմնվելով հեղուկում հեշտ և արագ լուծելիության վրա՝ ԴԻՆԱՄԻԿՈ-ն բարձր արդյունավետությունը համատեղում է ցածր չափաբաժինների և մեծ հարմարավետության շնորհիվ։
SC բանաձևի և 2 մկմ-ից պակաս մասնիկների չափ ունենալու շնորհիվ, այն ավելի մեծ սպեցիֆիկ թաց մակերես է ստեղծում, ինչը հանգեցնում է տերևների ավելի լավ կլանմանը և ավելի մեծ արդյունավետությանը:
Հողի վրա կիրառումը
- Օգնում է բարելավել հողի կառուցվածքը։
- Բարելավում է օդափոխությունը
- Նվազեցնում է աղիությունը
- Բարելավում է սննդանյութերի կլանումը
- Լավացնում է P, Ca, Zn եւ Fe կլանումը
- Խթանում է մանրէաբանական ակտիվությունը: Խթանում է հողի օգտակար բուսական և կենդանական աշխարհը
- Բարձրացնում է մակրո և միկրոէլեմենտների կատիոնային փոխանակման կարողությունը
- Այն ուժեղացնում է սերմերի ծլունակությունը և արմատների աճը։
Տերևային սնուցման եղանակով
- Հանդես է գալիս որպես սննդանյութերի փոխադրող
- Ցածր pH-ն նպաստում է համակարգային և/կամ ներթափանցող միջատասպանների ներթափանցմանը տերևի կուտիկուլի միջով
- Տերևային սնուցման ժամանակ այն նվազեցնում է խառնուրդի pH-ը, երբ ջուրը ալկալային pH է ունենում, ինչը մեծացնում է բազմաթիվ բուսասանիտարական և սննդային արտադրանքների արդյունավետությունը, ինչպես նաև՝ արագացնում է դրանց կլանումը
- Բարելավում է պտղի ձևավորումը
- Միատեսակ բերք
- Արտադրողականության բարձրացում
Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։
Այս պատկերանշանը ցույց է տալիս հումինային նյութերից պատրաստված արտադրանք։ Խորհրդանշում է հողի վերականգնումը, սննդային բարելավումը և բնական կենսախթանումը, որոնք առաջադեմ գյուղատնտեսության մեջ հումինային էքստրակտների հիմնական բնութագրերն են։
Պատկերանշանը ներկայացնում է ակտիվ բաղադրիչ Ascophyllum nodosum-ի բնական աղբյուրը, ատլանտյան ծագման շագանակագույն ջրիմուռ, որը լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ՝ բնական ֆիտոհորմոնների, պոլիֆենոլների, ամինաթթուների և միկրոտարրերի բարձր պարունակության շնորհիվ:
Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։