ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ

Պտղատու ծառատեսակներն ունեն լայն տարածում: Առանձնանում են այլ բուսատեսակներից կենտրոնական ցողունի կամ բնի առկայությամբ: Ըստ աճի և զարգացման առանձնահատկությունների բազմազան են: Բազմամյա են: Ծառատեսակներն ըստ պտղատեսակների լինում են հնդավոր, կորիզավոր, ընկուզավոր, ցիտրուսայիններ և այլն: Տարածված են մշակության ավանդական և ինտենսիվ եղանակերը: Պտուղները պարունակում են շաքարներ, սպիտակուց, ճարպեր, վիտամին, երկաթ և այլն։ Պտղատու ծառերի տեսակներից են՝ դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն։

Արտադրանքի ցանկ