ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ

Ուտելի տերևավոր բույսերը հիմնականում պատկանում են կաղամբազգիների, բարդածաղկավորների, թելուկազգիների և այլ ընտանիքներին: Ըստ զարգացման տևողության կարող են լինել միամյա, երկամյա կամ բազմամյա։ Համարվում է արժեքավոր և դիետիկ բուսատեսակներ, տերևաբանջարներ։ Ուտելի են տերևները, ցողունը, իսկ որոշների մոտ (ծաղկակաղամբ, բրոկոլի) ուտելի են ոչ թե տերևները, այլ չբացված ծաղկաբույլը: Հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպերով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով։ Ուտելի տերևավոր բույսերի տեսակներից են՝ կաղամբը, հազարը, բրոկկոլին, սպանախը և այլն։

Արտադրանքի ցանկ