ԻՆԴԻԿԱԴՈՐ ՊԼՅՈՒՍ 5

ԱԴՅՈՒՎԱՆՏՆԵՐ
ԻՆԴԻԿԱԴՈՐ ՊԼՅՈՒՍ 5

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo
Logo

ԻՆԴԻԿԱԴՈՐ ՊԼՅՈՒՍ 5-ը ազոտով հարստացված ֆոսֆորի բարձր պարունակությամբ պարարտանյութի լուծույթ է, որը նախատեսված է այս սննդանյութերի արդյունավետ և արագ կլանումն ապահովելու համար, հատկապես ցածր ջերմաստիճանի, ջրածածկման կամ աղակալման հետևանքով արմատների ցածր ակտիվության պայմաններում։

ԻՆԴԻԿԱԴՈՐ ՊԼՅՈՒՍ 5-ը լուծվող հեղուկ բանաձև է, որը պարունակում է ֆոսֆորի սիներգետիկ աղեր և մակերեսային ակտիվ նյութեր: Ի լրումն իր գործողության՝ որպես պարարտանյութի, այն նաեւ գործում է որպես pH կարգավորիչ, մակերեսային լարվածությունը նվազեցնող (խթանում է թրջման երեւույթները) և բուսասանիտարական արտադրանքի հակափրփրացնող միջոց՝ պայմանով, որ խառնուրդներում ալկալային ջուր ավելացված լինի։

ՉԱՓԱԲԱԺԻՆ

ԻՆԴԻԿԱԴՈՐ ՊԼՅՈՒՍ 5-ն ունի ներկառուցված pH գունային ցուցիչ, որը գունափոխվում է ԿԱՐՄԻՐԻՑ ԴԵՂԻՆԻ, երբ կիրառման pH-ը իդեալական է (5,0-5,5)։

ՋՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ pH 1000 Լ ՋՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՏԱՎՈՐ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ (մլ)
10,5 1800
10 1100
9,5 850
9 650
8.5 600
8 550
7.5 500
7 450
6.5 400
6 350
5.5 300
5 250

ԻՆԴԻԿԱԴՈՐ ՊԼՅՈՒՍ 5

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ֆոսֆոր (P₂O₅)

    17.4 %
  • Ազոտ (N)

    3.5 %
  • ԱԼԿԻԼ ՊՈԼԻԳԼԻԿՈԼ ԵԹԵՐ

    35.0 %
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

Մշակումը սկսեք առանց խառնիչն անջատելու ԻՆԴԻԿԱԴՈՐ ՊԼՅՈՒՍ 5-ը բաքի ջրին ավելացնելով: Այնուհետև ավելացրեք բուսասանիտարական արտադրանքները և/կամ պարարտանյութերը։
Օգտագործման չափաբաժինները տարբեր են՝ կախված ջրի սկզբնական pH-ից:

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ԻՆԴԻԿԱԴՈՐ ՊԼՅՈՒՍ 5 
Ջուր + ԻՆԴԻԿԱԴՈՐ ՊԼՅՈՒՍ 5 + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Անմիջապես չխառնել ալկալային արտադրանքի հետ։ Այլ արտադրանքների հետ միախառնելիս անհրաժեշտ է նախնական համատեղելիության թեստ իրականացնել։ Առանց նախնական փորձարկման անմիջապես չխառնել պղնձի, կալցիումի, յուղերի կամ ծծմբակալցիումային խառնուրդների հետ:

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։

Առավելություններ


Logo

Պատկերանշանը ներկայացնում է մակերեսային ակտիվ հատկություններով արտադրանք, որը նախատեսված է բույսերի կամ հողի մակերեսին կիրառվող լուծույթների կպչունությունը, թրջումը և ներթափանցումը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն արտադրանքները, որոնք ձևակերպված են քելատացնող կամ կոմպլեքս միացություններ կազմող նյութերով, որոնք չեզոքացնում են ջրի կարծրության համար պատասխանատու կատիոնները։

Logo

Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք նախատեսված են արմատային համակարգի զարգացման խթանման համար մշակության վաղ փուլերում կամ փոխպատվաստումից և սթրեսային իրավիճակներից հետո։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս սննդարար լուծույթների կամ տերևային կիրառման pH-ը կարգավորելու և կայունացնելու համար նախատեսված արտադրանքները:


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով