ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ-ը ճարպաթթուների կալիումական աղերի վրա հիմնված արտադրանք է՝ լուծելի խտանյութի տեսքով, որը հզոր կալիումային պարարտանյութ է հանդիսանում։
Այն ցուցված է բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի համար՝ կալիումի խիստ կարիքի ժամանակաշրջաններում:
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 3 - 6 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 3 - 6 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 3 - 6 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 3 - 6 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 3 - 6 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 3 - 6 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 3 - 6 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 3 - 6 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 3 - 6 |
ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ
ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ-ը ճարպաթթուների կալիումական աղերի վրա հիմնված արտադրանք է՝ լուծելի խտանյութի տեսքով, որը հզոր կալիումային պարարտանյութ է հանդիսանում։
Այն ցուցված է բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի համար՝ կալիումի խիստ կարիքի ժամանակաշրջաններում:
- Բուսական ճարպաթթուների կալիումի աղ 20.6 %
ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ-ը արդյունավետ լուծում է մշակաբույսը մաքրելու համար։ Կալիումային օճառի վրա հիմնված հեղուկ արտադրանք է, որը ազդում է մեղրացող և սև բորբոս առաջացնող ծծող միջատների վրա՝ մաքրելով բույսերի մակերեսը: Իր հատկությունների շնորհիվ այլ արտադրանքների հետ խառնելիս, այն գործում է որպես թրջող միջոց և ուժեղացնում է բուսասանիտարական մշակումների ազդեցությունը։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐԽառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ
Ջուր + ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ-ը, լինելով բնական արտադրանք, մնացորդներ չի թողնում և կարող է օգտագործվել մշակության բոլոր փուլերում։
ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ -ը համատեղելի է ագրոքիմիկատների մեծ մասի հետ՝ բացառությամբ ծծմբի, հանքային յուղերի, պղնձի արտադրանքի և ուժեղ ալկալային նյութերի հետ։
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Պատկերանշանը ներկայացնում է մակերեսային ակտիվ հատկություններով արտադրանք, որը նախատեսված է բույսերի կամ հողի մակերեսին կիրառվող լուծույթների կպչունությունը, թրջումը և ներթափանցումը բարելավելու համար։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:
Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք մշակված են բույսերի բնական պաշտպանական մեխանիզմներն ակտիվացնելու համար՝ բիոտիկ (պաթոգեններ, վնասատուներ) և աբիոտիկ (երաշտ, աղայնություն, ցուրտ, ճառագայթում) սթրեսային իրավիճակների նկատմամբ։