ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ

NPK
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ-NPK պարարտանյութ 10-5-30, հեղուկ, ջրում լուծվող, անօրգանական։

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 1.5 - 2 4 - 6
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 1.5 - 2 4 - 6
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 1.5 - 2 4 - 6
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 1.5 - 2 4 - 6
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 1.5 - 2 4 - 6
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 1.5 - 2 4 - 6
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 1.5 - 2 4 - 6
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 1.5 - 2 4 - 6
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 1.5 - 2 4 - 6

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ազոտ (N)

    10.0 %
  • Ֆոսֆոր (P₂O₅)

    5.0 %
  • Կալիում (K₂O)

    30.0 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ-ը կալիումով և ազոտով հարուստ լրացուցիչ հեղուկ է, որը նպաստում է մրգերի հասունացմանը և չի պարունակում քլոր:

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ-ը կարող է օգտագործվել բոլոր տիպի մշակաբույսերի համար՝ ոռոգման համակարգերի միջոցով։ Կարող է կիրառվել նաև տերևային ցողման եղանակով։

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

Կիրառման խառնուրդի օպտիմալ pH-ը 5.0-ից 5.5-ի սահմաններում է։
Այն քիմիական սինթեզի արդյունք է և հետեւաբար ունի բարձր կայունություն։ Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում նախնական փորձարկում կատարել։ Ցանկալի է օգտագործել առավոտյան կամ մայրամուտին։

ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ-ը արտադրանք է, որը նախատեսված է արմատային և տերևային կիրառման համար որպես կալիումի և ազոտի աղբյուր աճման ցիկլի այն պահերին, երբ օսլան, շաքարները և ճարպերը սինթեզվում և պահվում են:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 10-5-30 ԳԵԼ-ը համատեղելի է գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասի հետ։ Այն քիմիական սինթեզի արդյունք է և, հետևաբար, շատ կայուն է։ Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում նախնական փորձարկում իրականացնել։ 

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը ցույց է տալիս գելի տեսքով պատրաստված արտադրանքներ, որոնք սննդանյութերի կամ կենսախթանիչների բարձր կոնցենտրացիան համատեղում են կայուն, համասեռ և օգտագործման համար հարմար հյուսվածքի հետ։

Logo

Պատկերանշանը ներկայացնում է մակերեսային ակտիվ հատկություններով արտադրանք, որը նախատեսված է բույսերի կամ հողի մակերեսին կիրառվող լուծույթների կպչունությունը, թրջումը և ներթափանցումը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս, որ արտադրանքն ունի բալանսավորված, չեզոքին մոտ pH, ինչն առավելագույն համատեղելիություն և կայունություն է ապահովում տերևային կամ արմատային կիրառման խառնուրդներում։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով