ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ-ը անօրգանական խտացված պարարտանյութ է, NPK 20-20-20 բալանսավորված բանաձևով և օժանդակ նյութերով` տերևների առավելագույն կլանման և բերքատվության հասնելու համար:
ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ-ը ջրում լուծվող գելի տեսքով ներկայացված լուծելիության բարձր աստիճան ունեցող պարարտանյութ է՝ բույսերին ցողելու համար, որը բնութագրվում է արագ կլանմամբ և լուծմամբ։
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ
ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ-ը անօրգանական խտացված պարարտանյութ է, NPK 20-20-20 բալանսավորված բանաձևով և օժանդակ նյութերով` տերևների առավելագույն կլանման և բերքատվության հասնելու համար:
ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ-ը ջրում լուծվող գելի տեսքով ներկայացված լուծելիության բարձր աստիճան ունեցող պարարտանյութ է՝ բույսերին ցողելու համար, որը բնութագրվում է արագ կլանմամբ և լուծմամբ։
-
Ազոտ (N)
20.0 % -
Ֆոսֆոր (P₂O₅)
20.0 % -
Կալիում (K₂O)
20.0 %
ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ խորհուրդ է տրվում օգտագործել խոտաբույսերի ցանքսից առաջ և ծառերի աճից առնվազն մեկ ամիս առաջ, մինչև բույսը սննդարար նյութերի կարիք ունենա:
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ -ը շատ ամբողջական պարարտանյութ է, որը հանդիսանում է երեք էական մակրոէլեմենտների՝ N-P-K օպտիմալ աղբյուր՝ բարելավելով մշակաբույսերի և մրգերի որակը։ Խորհուրդ է տրվում օգտագործել բույսերի կենսունակությունը բարձրացնելու, արմատային համակարգի զարգացումը բարելավելու կամ հասունացման հետ կապված խնդիրների դեպքում։ Խորհուրդ է տրվում նաև բույսի՝ հիվանդություններից և վնասատուներից դիմադրողականությունը բարձրացնելու, մշակաբույսերի՝ ցրտին և ցրտահարությանը ավելի մեծ դիմադրություն ապահովելու համար։
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ
Ջուր + ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
Կիրառման խառնուրդի օպտիմալ pH-ը 5.0-ից 5.5-ի սահմաններում է։
Այն քիմիական սինթեզի արդյունք է և հետեւաբար ունի բարձր կայունություն։ Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում նախնական փորձարկում կատարել։ Ցանկալի է օգտագործել առավոտյան կամ մայրամուտին։
ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ՆՈԻՏՐԻ-ԱԿՏԻՎ 20-20-20 ԳԵԼ-ը համատեղելի է գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասի հետ։ Այն քիմիական սինթեզի արդյունք է և, հետևաբար, շատ կայուն է։ Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում նախնական փորձարկում իրականացնել։
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Պատկերանշանը ցույց է տալիս գելի տեսքով պատրաստված արտադրանքներ, որոնք սննդանյութերի կամ կենսախթանիչների բարձր կոնցենտրացիան համատեղում են կայուն, համասեռ և օգտագործման համար հարմար հյուսվածքի հետ։
Պատկերանշանը ներկայացնում է մակերեսային ակտիվ հատկություններով արտադրանք, որը նախատեսված է բույսերի կամ հողի մակերեսին կիրառվող լուծույթների կպչունությունը, թրջումը և ներթափանցումը բարելավելու համար։
Պատկերանշանը ցույց է տալիս, որ արտադրանքն ունի բալանսավորված, չեզոքին մոտ pH, ինչն առավելագույն համատեղելիություն և կայունություն է ապահովում տերևային կամ արմատային կիրառման խառնուրդներում։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:
Պատկերանշանը ցույց է տալիս արտադրանք, որը նախատեսված է տերևների վրա ուղղակիորեն կիրառելու համար, որտեղ սննդարար նյութերն ու կենսախթանիչներն արագորեն ներծծվում են ստոմատների և կուտիկուլյար ուղիների միջոցով։
Այս պատկերանշանը ներկայացնում է արմատային համակարգի մշակման համար նախատեսված արտադրանք (հողային կամ արմատային)։