ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԱՄԻՆՈԱԼԳԵ 25

ԿԵՆՍԱԽԹԱՆԻՉՆԵՐ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԱՄԻՆՈԱԼԳԵ 25

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Mayacert
Logo
Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԱՄԻՆՈԱԼԳԵ 25‐ը, Ascophyllum nodosum ջրիմուռի, ամինաթթուների և պեպտիդների հիմքով սննդանյութ է, որը կարող է խթանել բույսերի բոլոր կենսաքիմիական գործառույթները։ Արտադրանքում պարունակվող միացությունները (ամինաթթուներ, պեպտիդներ, վիտամիններ, ֆիտոհորմոններ, ալգինատներ, բետաին և այլն) խթանում են նյութափոխանակությունը և բջիջների կիսումը, նպաստում վեգետատիվ զարգացմանը և բարձրացնում բույսերի դիմադրողականությունը: Դրա բաղադրիչների բնական ծագում ունենալը նշանակում է, որ դրանք հեշտությամբ ներծծվում և տեղափոխվում են բույսերի մեջ՝ կարգավորելով տարբեր սննդանյութերի տեղափոխումը և ապահովելով արագ աճ և ճիշտ վեգետատիվ-արտադրական բալանս:

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 2 - 2.5 3 - 5
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 1.5 - 2 2 - 4
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 1.5 - 2 2 - 4
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 1.5 - 2 2 - 4
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 2 - 2.5 3 - 5
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 1.5 - 2 2 - 4
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 1.5 - 2 2 - 4
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 1.5 - 2 2 - 4
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 1.5 - 2 2 - 4

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԱՄԻՆՈԱԼԳԵ 25

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ազոտ (N)

    2.65 %
  • Կալիում (K₂O)

    2.17 %
  • Մագնեզիում (MgO) 2.3 %
  • Բոր (B) 0.5 %
  • Երկաթ (Fe) 0.03 %
  • Մոլիբդեն (Mo) 0.12 %
  • Օրգանական նյութ 

    24.25 %
  • Ազատ ամինաթթուներ 9.5 %
  • Ջրիմուռի էքստրակտ (Ascophyllum Nodosum)

    29.5 %
  • Ֆուլվիկ թթուներ 0.47 %
  • Գլիցին - բետաին

    0.33 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԱՄԻՆՈԱԼԳԵ 25‐ը նոր բանաձև է՝ հատուկ հարմարեցված ցիտրուսային, մրգային, հատապտղային և բանջարեղենային մշակաբույսերի մշակման համար։ Այն նպաստում է մշակաբույսերի վերականգնմանն այն ժամանակ, երբ մակաբույծները կամ անբարենպաստ գործոնները (ցրտահարություն, երաշտ, թունաքիմիկատներով բուժում և այլն) դանդաղեցնում են դրանց բնականոն բերքատվությունը:

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԱՄԻՆՈԱԼԳԵ 25
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԱՄԻՆՈԱԼԳԵ 25 + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԱՄԻՆՈԱԼԳԵ 25‐ը կիրառվում է հետևյալ ծրագրի համապատասխան.
1-ին մշակումը նախածաղկման շրջանում՝ օպտիմալ ծաղկման, փոշոտման և պտղաբերության հասնելու համար:
2-րդ մշակումը՝ նախքան ծաղկաթերթիկների անկումը՝ առաջին կիրառման էֆեկտն ուժեղացնելու և պտղի սնուցումը զարգացման առաջին փուլում կարգավորելու համար.
3-րդ կիրառումը՝ պտղի ձևավորման շրջանում խթանում է սնուցումը և ապահովում առավելագույն որակ (չափ, գույն, վաղ հասունություն, շաքարներ և այլն): Վաղ մշակման այս ծրագիրը նպաստում է մրգի բերքատվության և որակական բաղադրիչների բարձրացմանը՝ սկսած դրանց ձևավորման առաջին փուլից։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԱՄԻՆՈԱԼԳԵ 25‐ը համատեղելի է սովորաբար օգտագործվող բուսասանիտարական արտադրանքի հետ և զգալիորեն բարելավում է ցողման որակը՝ ջրիմուռների սերուցքից ստացվող թրջելիության և ներթափանցող ազդեցության շնորհիվ:

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը ցույց է տալիս պարարտանյութի ձևակերպման մեջ ամինաթթուների առկայությունը՝ օրգանական միացություններ, որոնք կենսական նշանակություն ունեն բույսերի ֆիզիոլոգիական գործընթացների համար։

Logo

Պատկերանշանը ներկայացնում է ակտիվ բաղադրիչ Ascophyllum nodosum-ի բնական աղբյուրը, ատլանտյան ծագման շագանակագույն ջրիմուռ, որը լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ՝ բնական ֆիտոհորմոնների, պոլիֆենոլների, ամինաթթուների և միկրոտարրերի բարձր պարունակության շնորհիվ:

Logo

Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք ուղղված են ծաղկման և պտղագոյացման բարելավմանը։

Logo

Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք նախատեսված են արմատային համակարգի զարգացման խթանման համար մշակության վաղ փուլերում կամ փոխպատվաստումից և սթրեսային իրավիճակներից հետո։


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով