ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ

ՄԱԿՐՈ ԵՎ ՄԻԿՐՈ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ, բորի դեֆիցիտի կարգավորիչ՝ Խտացված կախույթի (ԽԿ) կամ FLOW ձեւով, որը բորի բարձր պարունակության շնորհիվ կիրառվում է ցածր չափաբաժիններով և ամբողջությամբ օգտագործվում է մշակաբույսերի կողմից:

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 0.5 - 1 2 - 3
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 0.5 - 1 2 - 3
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 0.5 - 1 2 - 3
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 0.5 - 1 2 - 3
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 0.5 - 1 2 - 3
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 0.5 - 1 2 - 3

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Բոր (B) 13.0 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ, բորի հիման վրա ստեղծված տերևային սնուցման եղանակով կիրառվող սնուցման կարգավորիչ է: Այն արագ կլանվում է մշակաբույսերի կողմից, Flow կազմում առկա հատուկ բանաձևի շնորհիվ լավ պահպանվում է տերևների մակերեսին, ինչպես նաև բարձր բերքատվություն է ապահովում:

Բորը բույսերի սնուցման խիստ կարևոր բաղադրիչ է, այն անհրաժեշտ է ածխաջրերի սինթեզի և տեղափոխման, ծաղկի պտղաբերության, բջիջների բաժանման և բջջային պատի ձևավորման, ինչպես նաև սպիտակուցների և լիպիդների սինթեզի համար: Բորի պակասը սովորաբար հանդիպում է ավազային կամ կավային հողերում, հողի pH-ը 5.5-ից ցածր կամ 7.5-ից բարձր լինելու դեպքում, օրգանական նյութերի ցածր պարունակություն ունեցող հողերում, ինչպես նաև երաշտի, էրոզիայի ենթարկված կամ լվացված հողերում:

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ-ն իր FLOW խտացված կախույթի (ԽԿ) հատկությունների և բալանսավորված բանաձևի շնորհիվ ունի հետևյալ առավելությունները. լրացնում է բորի պակասը մշակաբույսերում: Բարձրացնում է ծաղկումը և պտղաբերությունը: Բարելավում է մշակաբույսերի որակը:

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ-ով մշակումը նախընտրելի է առավոտյան կամ մայրամուտին, խուսափելով բարձր ջերմաստիճանի ժամերից:

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ-ն համատեղելի է ագրոքիմիական նյութերի մեծ մասի հետ, բացառությամբ՝  ծծմբի, պղնձի, սուլֆատների, ֆոսֆատների, հանքային յուղերի և ուժեղ ալկալային ռեակցիա ունեցող ապրանքների: Այլ ապրանքների հետ խառնելիս անհրաժեշտ է  համատեղելիության թեստ իրականացնել:

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։

 


Logo

Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։

Logo

Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով