ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ

ՄԱԿՐՈ ԵՎ ՄԻԿՐՈ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ, կալցիումի, բորի և ցինկի հիմքով սնուցող կարգավորիչ է՝ Խտացված կախույթի (ԽԿ)-ի կամ FLOW-ի ձևով՝ նշված տարրերով մշտական սնուցում պահանջող պտղատու ծառերի, հացահատիկային մշակաբույսերի, պալարառաջացնող մշակաբույսերի և բանջարեղենի ծաղկման և պտղաբերության համար: Հատուկ ստեղծված է միկրոտարրերի՝ տերևային և արմատային կլանողականությանը նպաստող կոադյուվանտներով:

ՉԱՓԱԲԱԺԻՆ

Կարող է կիրառվել տերևների սնուցման և ավանդական կամ կաթիլային ոռոգման համար: Արտադրանքն օգտագործելուց առաջ թափահարել տարան: Կիրառել մաքուր ջրի հետ:

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 0.5 - 1 2 - 3
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 0.5 - 1 2 - 3
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 0.5 - 1 2 - 3
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 0.5 - 1 2 - 3
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 0.5 - 1 2 - 3
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 0.5 - 1 2 - 3

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Կալցիում (CaO) 17.9 %
  • Բոր (B) 5.0 %
  • Ցինկ (Zn) 7.8 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Կալցիումը դժվարաշարժ է բույսի մեջ, ուստի դրա պակասը ակնհայտ է աճի շրջանում՝ վերջնական մերիսթեմայում: Երիտասարդ տերևների եզրերի քլորոզը, գագաթի սերտաճումը, գագաթի ասցիտային փտախտը (ձիթապտուղ, պղպեղ և լոլիկ), խնձորենու դառը փոսիկավորությունը, ճակնդեղի արմատապտղի երկատումը, բամբակի կնգուղների վաղաժամ թափումը, նեխուրի սև միջուկը, մուշմուլայի մանուշակագույն բծավորությունը, հազարի և կաղամբի տերևային նեկրոզը կալցիումի պակասի տիպիկ ախտանշաններն են:
Բորը և ցինկը բույսերի սնուցման անհրաժեշտ տարրեր են, անփոխարինելի են ածխաջրերի սինթեզի և տեղափոխման, ծաղկի պտղաբերության, բջիջների բաժանման և բջջային պատի կազմման, ինչպես նաև սպիտակուցների և լիպիդների սինթեզի համար:

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ-ն հիմնականում օգտագործվում է մինչև ծաղկումը և պտուղների կոագուլյացիայի շրջանից հետո:

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ-ն համատեղելի է ագրոքիմիական նյութերի մեծ մասի հետ, բացառությամբ՝  ծծմբի, պղնձի, սուլֆատների, ֆոսֆատների, հանքային յուղերի և ուժեղ ալկալային ռեակցիա ունեցող ապրանքների: Այլ ապրանքների հետ խառնելիս անհրաժեշտ է  համատեղելիության թեստ իրականացնել:

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։

Առավելություններ


Logo

Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։

Logo

Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով