ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ, կալցիումի, մագնեզիումի և ցինկի հիմքով սնուցող կարգավորիչ՝ խտացված կախույթի (ԽԿ) կամ ՖԼՈՈՒ-ի ձևով: Առաջարկվում է օգտագործել որպես նշված տարրերի սնուցող ներմուծում և խիստ օգտակար բուսական պրոցեսների ակտիվացուցիչ՝ մշակաբույսերի հետ կապված տարբեր իրավիճակներում, ինչպիսիք են շրջակա միջավայրի սթրեսային պայմանները՝ չափազանց բարձր ջերմաստիճանը կամ ցուրտը, բարձր կամ ցածր հարաբերական խոնավությունը, և շարունակական չոր քամիների հետևանքով առաջացած անբարենպաստ պայմանները: Հատուկ ստեղծված է միկրոտարրերի՝ տերևային և արմատային կլանողականությանը նպաստող կոադյուվանտներով:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ, սնուցիչ համալիր, որը հատուկ ստեղծված է կալցիումի, մագնեզիումի և ցինկի մշտական սնուցում պահանջող պտղատու ծառերի, հացահատիկային մշակաբույսերի, պալարային մշակաբույսերի և բանջարեղենի համար: Բանաձևը չի պարունակում ազոտ՝ հասունացման պրոցեսին չմիջամտելու նպատակով: Կալցիումի հիմնական գործառույթն է ամրացնել բջջային պատերը բուսական հյուսվածքներում: Մագնեզիումը քլորոֆիլի հիմնական բաղադրիչն է և ներգրավված է բույսի էներգիայի նյութափոխանակության գործընթացում: Ցինկը մասնակցում է սպիտակուցների և ածխաջրերի սինթեզման գործընթացում, տրիպտոֆան ամինաթթվի սինթեզի միջոցով կարգավորում է էքսինների մակարդակը, ապահովում է բույսի դիմակայունությունը հարուցիչների նկատմամբ և միջամտում է հասունացման և սերմերի արտադրման ընթացքին:
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ, կալցիումի, մագնեզիումի և ցինկի հիմքով սնուցող կարգավորիչ՝ խտացված կախույթի (ԽԿ) կամ ՖԼՈՈՒ-ի ձևով: Առաջարկվում է օգտագործել որպես նշված տարրերի սնուցող ներմուծում և խիստ օգտակար բուսական պրոցեսների ակտիվացուցիչ՝ մշակաբույսերի հետ կապված տարբեր իրավիճակներում, ինչպիսիք են շրջակա միջավայրի սթրեսային պայմանները՝ չափազանց բարձր ջերմաստիճանը կամ ցուրտը, բարձր կամ ցածր հարաբերական խոնավությունը, և շարունակական չոր քամիների հետևանքով առաջացած անբարենպաստ պայմանները: Հատուկ ստեղծված է միկրոտարրերի՝ տերևային և արմատային կլանողականությանը նպաստող կոադյուվանտներով:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ, սնուցիչ համալիր, որը հատուկ ստեղծված է կալցիումի, մագնեզիումի և ցինկի մշտական սնուցում պահանջող պտղատու ծառերի, հացահատիկային մշակաբույսերի, պալարային մշակաբույսերի և բանջարեղենի համար: Բանաձևը չի պարունակում ազոտ՝ հասունացման պրոցեսին չմիջամտելու նպատակով: Կալցիումի հիմնական գործառույթն է ամրացնել բջջային պատերը բուսական հյուսվածքներում: Մագնեզիումը քլորոֆիլի հիմնական բաղադրիչն է և ներգրավված է բույսի էներգիայի նյութափոխանակության գործընթացում: Ցինկը մասնակցում է սպիտակուցների և ածխաջրերի սինթեզման գործընթացում, տրիպտոֆան ամինաթթվի սինթեզի միջոցով կարգավորում է էքսինների մակարդակը, ապահովում է բույսի դիմակայունությունը հարուցիչների նկատմամբ և միջամտում է հասունացման և սերմերի արտադրման ընթացքին:
- Կալցիում (CaO) 24.0 %
- Մագնեզիում (MgO) 15.2 %
- Ցինկ (Zn) 7.5 %
Իր (ԽԿ) FLOW խտացված կախույթի հատկությունների և բալանսավորված բանաձևի շնորհիվ ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ-ն կիրառվում է բազմաթիվ մշակաբույսերի համար, արձանագրելով հետևյալ առավելությունները՝
- Անհրաժեշտ սնուցիչների ներմուծում՝ նոր բույսերի հյուսվածքների աճի համար:
- Կալցիումի, մագնեզիումի և ցինկի պակասից խուսափում:
- Կալցիումի, մագնեզիումի և ցինկի պակասի հետ կապված բերքի և մշակաբույսերի ֆիզիոպաթոլոգիաներից խուսափում:
- Բարելավում է կալցիումի շրջանառությունը բույսի մեջ, ապահովելով միասնական և արդյունավետ բաշխումն այն հյուսվածքներում, որոնք առավելապես զգայուն են կալցիումի պակասի նկատմամբ:
- Հեշտացնում և խթանում է բջիջների բազմացումը:
- Հեշտացնում է հաստ բջջային պատերի զարգացումը, ինչը բույսի բջիջներին տալիս է ավելի բարձր կառուցվածքային կայունություն և պաշտպանություն:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ-ն հիմնականում օգտագործվում է ծաղկումից մինչև պտուղների յուղակալում, կամ ցանկացած ժամանակ, երբ պետք է լրացնել կալցիումի, մագնեզիումի կամ ցինկի պակասը:
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-Mg-Zn ՖԼՈՈՒ-ն համատեղելի է ագրոքիմիական նյութերի մեծ մասի հետ, բացառությամբ՝ ծծմբի, պղնձի, սուլֆատների, ֆոսֆատների, հանքային յուղերի և ուժեղ ալկալային ռեակցիա ունեցող ապրանքների: Այլ ապրանքների հետ խառնելիս անհրաժեշտ է համատեղելիության թեստ իրականացնել:
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։
Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։
Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար: