ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Fe 6 ԷԴԴՀԱ

ՄԱԿՐՈ ԵՎ ՄԻԿՐՈ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Fe 6 ԷԴԴՀԱ

1Kg, 5Kg

Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Fe 6 ԷԴԴՀԱ-ն երկաթի խելատ է, որը ձևավորվում է է GS եւ GD տեխնոլոգիաների կիրառմամբ (100% ջրում լուծվող և տարածվող հատիկներ), որը հեշտությամբ ներծծվում է՝ ապահովելով բարձր արդյունավետություն և երկաթի քլորոզի վերահսկման արագություն։ Երկաթն ապահովում է բույսերի զարգացման համար անհրաժեշտ քլորոֆիլի սինթեզը։ Fe-ն միջամտում է էլեկտրոնների փոխադրման շղթայի տարբեր մակարդակներում, ինչը կարևոր է բջջային շնչառության համար: Այն մասնակցում է ֆերմենտների և սպիտակուցների նյութափոխանակությանը։ Այն կարևոր դեր է խաղում ազոտի սիմբիոտիկ ֆիքսման գործում:

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Fe 6 ԷԴԴՀԱ EC պարարտանյութ .երկաթի հիմքով ԷԴԴՀԱ պարարտանյութ է, որը մշակվել է օրթո-օրթո-ԷԴԴՀԱ և օրթո-պարա-ԷԴԴՀԱ իզոմերների օպտիմալ համակցություն ստանալու համար, որոնք երկուսն էլ ճանաչված են որպես խելատացնող նյութեր Եվրոպական համայնքի պարարտանյութերի Կանոնակարգում (թիվ 2003/2003 D.O.C.E. 21/11/2003):

Օրթո-պարա-ԷԴԴՀԱ իզոմերն ավելի արագ է արտազատում երկաթը` երկաթի պակասի պատճառով սթրեսի մեջ գտնվող բույսերում առաջացնելով ավելի արագ գործողություն և շոկային ազդեցություն: Դիտարկվում են օրթո-պարա-ԷԴԴՀԱ իզոմերի հետևյալ գյուղատնտեսական առավելությունները՝ կրային հողերում գործողության արագություն և բավարար կայունություն: Բացի այդ, իզոմերի մեջ օրթո-օրթո-ԷԴԴՀԱ-ի պարունակությունն ապահովում է արտադրանքի առավելագույն կայունությունը և պահպանումը հողում:

Մշակաբույսերի կանաչապատումը սովորաբար նկատվում է 1-2 շաբաթ անց, երբ արտադրանքը հասնում է արմատներին:

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ԱՐՄԱՏԱՅԻՆ (կգ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 5 - 10
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 3 - 5
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 3 - 5
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 3 - 5
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 3 - 5
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 3 - 5
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 3 - 5
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 3 - 5
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 3 - 5

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Fe 6 ԷԴԴՀԱ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ընդհանուր լուծվող երկաթ 6.0 %
  • Fe o-o EDDHA 4.8 %
  • Fe o-p EDDHA 0.3 %
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

Ուղիղ հողի վրա
Տարածել պարարտանյութի կամ ավազի հետ խառնված արտադրանքը կամ ցողել անմիջապես գետնին: Այնուհետեւ ջրել այն՝ ապահովելով արտադրանքի ներթափանցումը բույսերի արմատային գոտի:

Փոսեր կամ ակոսներ
Ծառերի շուրջը տնկման գծի երկայնքով մոտ 15-20 սմ խորությամբ անցքեր (նվազագույնը 4) կամ ակոսներ բացել: Կիրառել անհրաժեշտ չափաբաժնով (մոտ 80 գրամ 10 լիտր ջրի համար) ջրի մեջ լուծված, փակել ակոսները և ջրել։

Ներարկում
Արտադրանքը կիրառվում է սնամեջ կուլտիվատորին միացված տարայի միջոցով, որը թույլ է տալիս արտադրանքը բաշխել տնկման գծի գոտիների երկայնքով:

Ոռոգման ջրի հետ միասին
Լուծված արտադրանքը լցնել ոռոգման ջրի մեջ՝ շաղ տալով, կաթիլային եղանակով և/կամ առատ ջրելով: Շնորհիվ իր բարձր լուծելիության և ձևավորման որակի, այն չի խցանում կաթոցը կանխարգելող ֆիլտրերը: Խորհուրդ չի տրվում լուծել արտադրանքը 80 գրամ / լիտր ջրից ավելի մեծ կոնցենտրացիայով։

Տերևային կիրառում
Երկու կողմից տերևները մանրակրկիտ թրջել՝ օգտագործելով 0,1% առավելագույն չափաբաժինը (100 գ/մթերք 100 լ/ջրում), անհրաժեշտության դեպքում կրկնել մշակումը։

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Fe 6 ԷԴԴՀԱ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Fe 6 ԷԴԴՀԱ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է խուսափել 4,5 ցածր pH ունեցող պարարտանյութերի և մետաղներ պարունակող պեստիցիդներից։ ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Fe 6 ԷԴԴՀԱ-ն համատեղելի է պեստիցիդների մեծ մասի հետ։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում կարդալ պեստիցիդի կիրառման ցուցումները՝ բարձր թթվային ռեակցիայի արտադրանքի հետ դրա օգտագործման սահմանափակումները որոշելու համար։ Խորհուրդ է տրվում կարդալ պեստիցիդի կիրառման ցուցումները՝ բարձր թթվային ռեակցիայի արտադրանքի հետ դրա օգտագործման սահմանափակումները որոշելու համար։ Խորհուրդ է տրվում փոքր քանակությամբ թեստավորում իրականացնել։

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով