ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ

ՄԱԿՐՈ ԵՎ ՄԻԿՐՈ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo
Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ը օպտիմալ հավասարակշռությամբ գել է՝ արմատների ձևավորման և զարգացման փուլերում բույսերի ամբողջական սնուցման համար, ինչպես նաև ծաղկման և պտղագոյացման խթանման համար։

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ը ջրում լուծվող գելի տեսքով բարձր լուծելիությամբ պարարտանյութ է բույսերին քսելու համար, որը բնութագրվում է արագ կլանմամբ և յուրացմամբ։

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 2 - 2.5 5 - 8
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 2 - 2.5 5 - 8
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 2 - 2.5 5 - 8
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 2 - 2.5 5 - 8
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 2 - 2.5 5 - 8
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 2 - 2.5 5 - 8
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 2 - 2.5 5 - 8
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 2 - 2.5 5 - 8
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 2 - 2.5 5 - 8

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ազոտ (N)

    13.1 %
  • Ֆոսֆոր (P₂O₅)

    5.0 %
  • Կալիում (K₂O)

    8.7 %
  • Բոր (B) 0.03 %
  • Մանգան (Mn) 0.06 %
  • Երկաթ (Fe) 0.12 %
  • Պղինձ (Cu) 0.06 %
  • Մոլիբդեն (Mo) 0.02 %
  • Ցինկ (Zn) 0.06 %
  • Ազատ ամինաթթուներ 10.0 %
  • Օրգանական նյութ 

    9.9 %
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ն առաջադեմ և կայուն ձևով ապահովում է բույսերի ամբողջական սնուցումը՝ հարգելով վերջիններիս աճի բոլոր փուլերը: Խորհուրդ է տրվում հատկապես տարրերի առավելագույն պահանջարկի ժամանակաշրջաններում, որոնք են՝ տնկման սկիզբը, ծաղկումը և պտղագոյացումը։

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ 
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ը համատեղելի է գյուղատնտեսական արտադրանքների մեծ մասի հետ։

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը ցույց է տալիս գելի տեսքով պատրաստված արտադրանքներ, որոնք սննդանյութերի կամ կենսախթանիչների բարձր կոնցենտրացիան համատեղում են կայուն, համասեռ և օգտագործման համար հարմար հյուսվածքի հետ։

Logo

Պատկերանշանը ներկայացնում է մակերեսային ակտիվ հատկություններով արտադրանք, որը նախատեսված է բույսերի կամ հողի մակերեսին կիրառվող լուծույթների կպչունությունը, թրջումը և ներթափանցումը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս, որ արտադրանքն ունի բալանսավորված, չեզոքին մոտ pH, ինչն առավելագույն համատեղելիություն և կայունություն է ապահովում տերևային կամ արմատային կիրառման խառնուրդներում։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:

Logo

Այս պատկերանշանը ներկայացնում է արմատային համակարգի մշակման համար նախատեսված արտադրանք (հողային կամ արմատային)։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս արտադրանք, որը նախատեսված է տերևների վրա ուղղակիորեն կիրառելու համար, որտեղ սննդարար նյութերն ու կենսախթանիչներն արագորեն ներծծվում են ստոմատների և կուտիկուլյար ուղիների միջոցով։


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով