ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24

ՖԵՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՆՈՒՑՈՒՄ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24-ը անօրգանական կալիումական պարարտանյութ K(S) 36/24 է։

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 2 - 3 5 - 8
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 2 - 3 5 - 8
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 2 - 3 5 - 8
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 2 - 3 5 - 8
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 2 - 3 5 - 8
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 2 - 3 5 - 8
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 2 - 3 5 - 8
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 2 - 3 5 - 8
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 2 - 3 5 - 8

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Կալիում (K₂O)

    36.0 %
  • Ծծումբ (S) 24.0 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24-ը ծծումբով հարուստ կալիումի լուծույթ է։ Այն կարող է օգտագործվել որպես կալիումի աղբյուր, ինչպես տերևային, այնպես էլ՝ արմատային եղանակով։

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24-ը խորհուրդ է տրվում ձիթապտղի ծառերի, ցիտրուսային մրգերի, ավոկադոյի, մրգերի և խաղողի տնկարկների, ինչպես նաև ծաղկի, ելակի, այգեգործական և արդյունաբերական մշակաբույսերի համար, հատկապես, երբ անհրաժեշտ է նպաստել արմատային համակարգի զարգացմանը, պտղաձևավորմանն ու հասունացմանը, ինչպես նաև՝ ընձյուղների չորացման դեպքում։

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24 + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24-ը համատեղելի է գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասի հետ։ Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում նախնական փորձարկում իրականացնել։

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը վերաբերում է կալիումով (K₂O) հարուստ պարարտանյութերին, որոնք կենսական նշանակություն ունեն պտղի հասունացման և յուղակալման գործընթացների համար։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս արտադրանք, որը նախատեսված է տերևների վրա ուղղակիորեն կիրառելու համար, որտեղ սննդարար նյութերն ու կենսախթանիչներն արագորեն ներծծվում են ստոմատների և կուտիկուլյար ուղիների միջոցով։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս, որ արտադրանքն ունի բալանսավորված, չեզոքին մոտ pH, ինչն առավելագույն համատեղելիություն և կայունություն է ապահովում տերևային կամ արմատային կիրառման խառնուրդներում։


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով