ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ ցինկի անբավարարության կարգավորիչ՝ հեղուկի ձևով, շատ արդյունավետ բոլոր տեսակի հողերի համար:
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ ցինկի անբավարարության կարգավորիչ՝ հեղուկի ձևով, շատ արդյունավետ բոլոր տեսակի հողերի համար:
- Ցինկ (Zn) 75.0 %
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ-ն կարող է օգտագործվել ցանկացած ժամանակ՝ ցինկի անբավարարության ախտանշաններ ցուցաբերող մշակաբույսերի պատշաճ աճն ու զարգացումն ապահովելու համար: Ցինկի պակասը շատ բնորոշ է կրաքարային հողերում, որի pH-ը տատանվում է 7-ից 8.6, այդպիսի հողերում ցինկի շարժը նվազ է կարբոնատների հետ ռեակցիայի պատճառով, ինչը սահմանափակում է դրա հասանելիությունը: Կիրառել տերևային կամ արմատային եղանակով բամբակի, բրնձի, սուրճի, բալի, ցիտրուսային մրգերի, դեղձի, ազնվամորու, արեւախաղկի, լոբու, կիտրոնի, կտավատի, գայլուկի, եգիպտացորենի, խնձորի, դեղձի, նարինջի, սուդանի խոտի, կարտոֆիլի, վարունգի, տանձի, սոյայի, սորգոյի, լոլիկի, խաղողի որթի համար:
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ-ն ստեղծվել է հատուկ ցինկի անբավարարության բոլոր ախտանշանները վերացնելու համար՝ թե՛ արմատային, թե՛ տերևային եղանակով կիրառվելիս, քանի որ ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ-ն չի պարունակում քլորիդներ և չի առաջացնում ֆիտոտոքսիկություն:
Ցինկն անհրաժեշտ միկրոսնուցիչ է էնզիմային ակտիվացման համար և բույսի աճի հորմոնների (էքսինների) սինթեզման և պահպանման համար: Մասնակցում է սպիտակուցների սինթեզմանը և բարելավում է ֆոտոսինթեզը: ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ-ն ստեղված է հատուկ ցինկի անբավարարությունը կանխելու և շտկելու համար: Կիրառելով ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ-ն կարելի է կանխել գագաթի (apical domain) կորուստը, միջնյարդային քլորոզը և տերեւների, միջհանգույցների (internodes) և առհասարակ բույսերի չափի նվազումը:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՑԻՆԿ ՖԼՈՈՒ-ն համատեղելի է պարարտանյութերի մեծ մասի և սովորաբար օգտագործվող բուսասանիտարական ապրանքների հետ: Ցանկալի է չխառնել յուղերի, ծծմբի, ալկալային ռեակցիա առաջացնող ապրանքի հետ։ Խորհուրդ է տրվում նախնական համատեղելության թեստ իրականացնել:
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։
Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։
Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:
Պատկերանշանը ցույց է տալիս արտադրանք, որը նախատեսված է տերևների վրա ուղղակիորեն կիրառելու համար, որտեղ սննդարար նյութերն ու կենսախթանիչներն արագորեն ներծծվում են ստոմատների և կուտիկուլյար ուղիների միջոցով։