ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ

ՄԱԿՐՈ ԵՎ ՄԻԿՐՈ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Sohiscert
Logo
Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ-ն խտացված կախույթի տեսքով հեղուկ պարարտանյութ է, որը ցողման եղանակով օգտագործվելով ցինկ և մանգան է ապահովում բույսին: ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ-ն արտադրանք է, որն ամբողջովին զերծ է նիտրատներից, քլորիդներից և սուլֆատներից և պարունակում է միայն ցինկ, մանգան և հավելումներ՝ նպաստելով դեպի հյուսվածքներ ներթափանցմանը և արագ յուրացմանը:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ-ն հեշտ կիրառելի արտադրանք է, որը խորհուրդ է տրվում բոլոր մշակաբույսերի համար, հատկապես նրանց, որոնք ցինկի և մանգանի կարիք ունեն, ինչպիսիք են բամբակը, բրինձը, սուրճը, կեռասը, ցիտրուսայինները, դեղձը, արևածաղիկը, ֆավայի հատիկները, լոբազգիները, կտավատը, եգիպտացորենը, խնձորը, դեղձը, կարտոֆիլը, վարունգը, տանձը, սոյան, սորգոն, լոլիկը և խաղողը։

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 0.5 - 1 2 - 3
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 0.5 - 1 2 - 3
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 0.5 - 1 2 - 3
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 0.5 - 1 2 - 3
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 0.5 - 1 2 - 3
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 0.5 - 1 2 - 3

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ցինկ (Zn) 20.9 %
  • Մանգան (Mn) 14.8 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Իր ֆիզիկաքիմիական բնութագրերի շնորհիվ հասնում է արտադրանքի ավելի լավ կլանման, ավելի մեծ կայունություն տերևներում, ինչպես նաև բույսի կողմից դրա օգտագործման ավելի մեծ արդյունավետություն:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ-ն հատկապես ցուցված է այս տարրերի կլանման անբավարարության կամ անհավասարակշռության հետևանքով առաջացած անբավարարության պայմանների կանխարգելման և վերահսկման համար:

Մանգանն անմիջականորեն ազդում է ֆոտոսինթեզի վրա, ավելացնում է կողային արմատների ձևավորումը, ազդում է էներգիայի պաշարների վրա, ակտիվացնում է բույսերի աճը՝ անդրադառնալով բջիջների աճի վրա։ Ցինկը մասնակցում է որոշ հորմոնների (մասնավորապես՝ աուկսինների) արտադրությանը, ֆոտոսինթեզի համար ածխաթթու գազի կլանմանը, սպիտակուցի սինթեզին և ՌՆԹ-ի արտադրությանը։

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ-ն կարող է օգտագործվել տերևային սնուցման, սովորական և կաթիլային ոռոգման եղանակով: Օգտագործելուց առաջ թափահարել տարան: Օգտագործել մաքուր ջրով։
Տերևային կիրառման համար խորհուրդ է տրվում բերքահավաքից առաջ մեկ ամիս սպասել, քանի որ արտադրանքը բարձր խտություն ունի և կարող է սպիտակավուն մնացորդներ թողնել պտղի և/կամ տերևների վրա:

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Zn-Mn ՖԼՈՈՒ-ն համատեղելի է պարարտանյութերի մեծ մասի և սովորաբար օգտագործվող բուսասանիտարական ապրանքների հետ: Ցանկալի է չխառնել յուղերի, ծծմբի, ալկալային ռեակցիա առաջացնող ապրանքի հետ։ Խորհուրդ է տրվում  նախնական համատեղելության թեստ իրականացնել:

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։

Logo

Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով