ՊՐՈՏԵԿՏՈՐ ՖԼՈՈՒ

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ԱՅԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ)
ՊՐՈՏԵԿՏՈՐ ՖԼՈՈՒ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo
Logo

ՊՐՈՏԵԿՏՈՐ ՖԼՈՈՒ-ն ֆիտոպաշտպանիչ միջոց է, որը պաշտպանում է մշակաբույսերը չափազանց բարձր ջերմաստիճանների և այրվածքների կամ արևահարության վնասակար ազդեցություններից՝ բույսի վրա ստեղծելով սպիտակ, անդրադարձնող պաշտպանիչ շերտ։
Վերջինիս սառեցնող ազդեցությունն օգնում է մշակաբույսին ավելի լավ դիմակայել ջրային սթրեսին, չափազանց բարձր ջերմաստիճանին և արևի ճառագայթներին, հատկապես ամռանը,  նպաստելով մշակաբույսի ավելի լավ զարգացմանը, ինչը դրական է անդրադառնում վերջնական բերքատվության վրա: Այս ֆիտոամրացուցիչը կարող է օգտագործվել բոլոր այն մշակաբույսերի համար, որոնք զգայուն չեն կալցիումի նկատմամբ:

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 1 - 1.5 1 - 1.5
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 1 - 1.5 1 - 1.5
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 1 - 1.5 1 - 1.5
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 1 - 1.5 1 - 1.5
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 1 - 1.5 1 - 1.5
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 1 - 1.5 1 - 1.5
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 1 - 1.5 1 - 1.5
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 1 - 1.5 1 - 1.5
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 1 - 1.5 1 - 1.5

ՊՐՈՏԵԿՏՈՐ ՖԼՈՈՒ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Կալցիում (CaO) 71.2 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՊՐՈՏԵԿՏՈՐ ՖԼՈՈՒ-ն մշակվող բույսի կամ պտղի մակերեսին հանքանյութերի վրա հիմնված մասնիկավոր կամ սպիտակավուն թաղանթ է ձևավորում: Դա դժվարացնում է արևի վնասակար ճառագայթների անցումը: Այն նախատեսված է գյուղատնտեսական մշակաբույսերն արևի ազդեցությունից պաշտպանելու համար և միաժամանակ ունի վանող ազդեցություն վնասատուների նկատմամբ։
Միկրոմանրացման տեխնոլոգիական գործընթացի շնորհիվ արտադրանքը հասնում է դիսպերսիայի բարձր աստիճանի և միատարրության, ապահովելով յուրաքանչյուր մասնիկների անհատականացումը՝ հասնելով 1 միկրոնին մոտ մասնիկի չափի։
Մասնիկների միջին չափը նվազեցնելու հաշվին երկրաչափական ձևով մեծանում է դրա մակերեսի տարածքը  և, հետևաբար, ծածկողականության հնարավորությունը կամ կիրառման չափաբաժինները նվազեցնելու հնարավորությունները։
Ավելի փոքր մասնիկների չափսերի և կպչուն ու ցրող հավելումների շնորհիվ ստացվում է հետևյալը.
- Ավելի լավ կպչունություն
- Ավելի լավ տարածում կիրառվող լուծույթի մեջ

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

Ապրանքը պետք է օգտագործվի կանխարգելիչ կերպով, երբ սպասվում են ջրազրկմանը և արևի ինտենսիվ ճառագայթմանը նպաստող կլիմայական պայմաններ:
Առաջին մշակման ժամանակն ըստ մշակաբույսի.

  • Խուրմա․ երբ մրգի տրամագիծը՝ 15-20 մմ
  • Ցիտրուս․ երբ մրգի տրամագիծը՝ 15-20 մմ
  • Նուռ․ երբ մրգի տրամագիծը՝ 20 մմ
  • Խնձոր և տանձ. երբ մրգի տրամագիծը 15 մմ է և նոսրացման աշխատանքների ավարտից հետո
  • Արքայախնձոր․ պտղագոյացումից 20 օր առաջ
  • Խաղող. երբ խաղողի հատիկի չափը 5մմ է
  • Սմբուկ, պղպեղ, լոլիկ․ լիարժեք ծաղկման փուլում
  • Այգեգործական մնացած մշակաբույսերը՝ փոխպատվաստման ժամանակ, մինչև բերքի արմատավորումը և հետագա մշակումների ժամանակ՝ մինչև բերքահավաքը:
  • Արևադարձային (սուրճ, ավոկադո, մանգո, պապայա... և այլն)․ երբ պտղի տրամագիծը 20-30 մմ է։

Այն ամբողջությամբ բնական արտադրանք է՝ ստեղծված բացառիկ բանաձևով,որը ապահովում է ագրոնոմիական արդյունավետություն և կիրառումների հարմարավետություն։

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՊՐՈՏԵԿՏՈՐ ՖԼՈՈՒ
Ջուր + ՊՐՈՏԵԿՏՈՐ ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՊՐՈՏԵԿՏՈՐ ՖԼՈՈՒ-ն համատեղելի է ագրոքիմիկատների մեծ մասի հետ՝ բացառությամբ ծծմբի, հանքային յուղերի, պղնձի արտադրանքի և ուժեղ ալկալային նյութերի հետ։

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք մշակված են բույսերի բնական պաշտպանական մեխանիզմներն ակտիվացնելու համար՝ բիոտիկ (պաթոգեններ, վնասատուներ) և աբիոտիկ (երաշտ, աղայնություն, ցուրտ, ճառագայթում) սթրեսային իրավիճակների նկատմամբ։

Logo

Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։

Logo

Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք նախատեսված են ավելցուկային արևային ճառագայթումից, ինչպես նաև ջերմային կամ լուսային սթրեսի ազդեցությունից բույսերի հյուսվածքները պաշտպանելու համար։


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով