ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ԱՅԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ)
ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo
Logo

ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ‐ը Spachem‐ի Flow տեխնոլոգիայի ներքո պատրաստված հիդրատացված կալցիումի սիլիկատ է, որը տերեւային կամ արմատային կիրառման դեպքում մեծապես նպաստում է կալցիումի և սիլիցիումի կլանմանը:

ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ‐ը հատուկ մշակված է բույսերի բջջային հյուսվածքներն ամրացնելու համար՝ դարձնելով դրանք ավելի դիմացկուն անբարենպաստ պայմանների նկատմամբ, բարելավելով կյանքը բերքահավաքից հետո, հիանալի պաշտպանություն ապահովելով արեւի այրվածքից և բարձր ջերմաստիճանից առաջացած սթրեսից։

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 4 - 5 5 - 10
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 4 - 5 5 - 10
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 4 - 5 5 - 10
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 4 - 5 5 - 10
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 4 - 5 5 - 10
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 4 - 5 5 - 10
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 4 - 5 5 - 10
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 4 - 5 5 - 10
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 4 - 5 5 - 10

ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Կալցիում (CaO) 31.8 %
  • Սիլիցիում (SiO₂)

    17.4 %
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

Արտադրանքը նախատեսված է բոլոր մշակաբույսերի տերեւային եւ արմատային կիրառման համար։
 

  • Այգեգործական մշակաբույսեր. սեխ, ձմերուկ, սմբուկ, բուլղարական պղպեղ, լոլիկ, ելակ, հատապտուղներ, կոմպոզիտներ, բրասիկա և այլն:
  • Մեծածավալ մշակաբույսեր. հատիկաընդեղենային մշակաբույսեր, հացահատիկներ, արեւածաղիկ, կարտոֆիլ, գազար, անասնակեր, սխտոր, սոխ և այլն:
  • Փայտացողուն բույսեր. խնձոր, տանձ, խուրմա, ձիթապտուղ, ցիտրուս, նուռ, խաղողի որթ և այլն։
  • Արեւադարձային մշակաբույսեր. բանան, ավոկադո, մանգո, պապայա, խնձոր, արքայախնձոր և այլն:

Որպես բջիջներն ամրացնող եւ պաշտպանիչ վնասատուներից եւ հիվանդություններից:
Մշակաբույսի աճման ցիկլի ընթացքում մի քանի անգամ մշակեք այն՝ հատկապես բարձր խոնավության պայմաններից հետո։

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ
Ջուր + ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

 

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ‐ը համատեղելի է ագրոքիմիկատների մեծ մասի հետ՝ բացառությամբ ծծմբի, հանքային յուղերի, պղնձի արտադրանքի և ուժեղ ալկալային նյութերի հետ։

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։

Առավելություններ


Logo

Պատկերանշանը ներկայացնում է լուծվող սիլիկատների տեսքով սիլիցիում (Si) պարունակող արտադրանք, որն անհրաժեշտ է բույսերի կառուցվածքային և ֆիզիոլոգիական ամրապնդման համար։

Logo

Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:

Logo

Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք մշակված են բույսերի բնական պաշտպանական մեխանիզմներն ակտիվացնելու համար՝ բիոտիկ (պաթոգեններ, վնասատուներ) և աբիոտիկ (երաշտ, աղայնություն, ցուրտ, ճառագայթում) սթրեսային իրավիճակների նկատմամբ։


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով