ՍՏԵԼՈ

ԿԵՆՍԱԽԹԱՆԻՉՆԵՐ
ՍՏԵԼՈ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Sigfito Sohiscert
Logo
Logo
Logo
Logo
Logo

ՍՏԵԼՈ‐ն բուսական ծագման հեղուկ օրգանական խտանյութ է՝ օրգանական նյութերի, ֆուլվիկ թթուներ և բուսական ծագման բալանսավորված L‐ամինաթթուների բարձր պարունակությամբ, ինչը բարելավում է մշակաբույսերի ձևավորումը և բույսերի վաղ զարգացումը։
ՍՏԵԼՈ‐ն ունի արմատային համակարգի և վեգետատիվ աճի խթանման բարձր ներուժ, ինչպես նաև բարդ միկրոտարրերի կլանման բարձր կարողություն և, հետևաբար, բարելավում է դրանց հասանելիությունն ու կլանումը։

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 5 - 8
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 5 - 8
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 5 - 8
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 5 - 8
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 8 - 10
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 8 - 10
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 5 - 8
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 5 - 8
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 5 - 8

ՍՏԵԼՈ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ազոտ (N)

    3.9 %
  • Կալիում (K₂O)

    4.6 %
  • Մագնեզիում (MgO) 1.0 %
  • Մանգան (Mn) 0.12 %
  • Օրգանական նյութ 

    44.9 %
  • Ազատ ամինաթթուներ 6.2 %
  • Ֆուլվիկ թթուներ 31.9 %
  • Գլիցին - բետաին

    12.3 %
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

ՍՏԵԼՈ‐ն կիրառելի է բոլոր տիպի մշակաբույսերի համար. բանջարեղեն, դեկորատիվ բույսեր, տնկարաններ, պտղատու ծառեր, ցիտրուսային մրգեր, ձիթապտուղներ, խաղող, բամբակ, հացահատիկային մշակաբույսեր և այլն՝ տարբեր համակարգերի միջոցով։ 

Կիրառման կրիտիկական շրջաններ. բողբոջման սկիզբ կամ տնկումից հետո, աճի առաջին փուլ, նախածաղկման փուլ, կոագուլյացիա, ինչպես նաև մրգերի յուղակալում ու զարգացում։

35°C‐ից բարձր ջերմաստիճանից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում մշակումը կատարել վաղ առավոտյան կամ կեսօրին։
Խորհուրդ չի տրվում խառնել ալկալային ռեակցիա առաջացնող արտադրանքի հետ: Օգտագործելուց առաջ խորհուրդ ենք տալիս միշտ համատեղելիության թեստ իրականացնել:

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՍՏԵԼՈ
Ջուր + ՍՏԵԼՈ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵԼՈ‐ն համատեղելի է բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի մեծ մասի հետ՝ բացառությամբ ալկալային pH պարունակողների: Այն նաև անհամատեղելի է կալցիումի նիտրատի հետ: 

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։

Ծագում

ՍՏԵԼՈ‐ի բանաձևը և բաղադրությունը բացառիկ են SPACHEM‐ի համար, որը մշակվել է մշակաբույսերի և ֆերմերների կարիքների երկարատև հետազոտությունից և ուսումնասիրությունից հետո՝ առաջարկելով բարձր արդյունավետություն ունեցող լուծում սովորականից ցածր չափաբաժինների կիրառմամ, որ արագ և տեսանելի արդյունք է ապահովում:

Առավելություններ


Logo

Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։

Logo

Այս պատկերանշանը ցույց է տալիս հումինային նյութերից պատրաստված արտադրանք։ Խորհրդանշում է հողի վերականգնումը, սննդային բարելավումը և բնական կենսախթանումը, որոնք առաջադեմ գյուղատնտեսության մեջ հումինային էքստրակտների հիմնական բնութագրերն են։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս պարարտանյութի ձևակերպման մեջ ամինաթթուների առկայությունը՝ օրգանական միացություններ, որոնք կենսական նշանակություն ունեն բույսերի ֆիզիոլոգիական գործընթացների համար։

Logo

Պատկերանշանը ներկայացնում է ակտիվ բաղադրիչ Ascophyllum nodosum-ի բնական աղբյուրը, ատլանտյան ծագման շագանակագույն ջրիմուռ, որը լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ՝ բնական ֆիտոհորմոնների, պոլիֆենոլների, ամինաթթուների և միկրոտարրերի բարձր պարունակության շնորհիվ:

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս, որ արտադրանքն ունի կարգավորվող pH, մասնավորապես՝ 4-ին մոտ, ինչն անմիջականորեն ազդում է վերջինիս կայունության, համատեղելիության և գյուղատնտեսական արդյունավետության վրա։ Այն խորհրդանշում է վերահսկվող թթվայնությամբ արտադրանք, որը նախատեսված է խառնուրդներում առավելագույն սննդային արժեք և համատեղելիություն ապահովելու համար:


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով