ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը հողի և աղի ջրի համար նախատեսված կոնդիցիոներ է՝ անմիջական ազդեցությամբ: Այն ներկայացված է բարձր խտացված հեղուկ լուծույթի տեսքով։ Գործում է հողում առկա կալցիումը, մագնեզիումը և նատրիումը լուծելով
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը նպաստում է չլուծվող կալցիումի արտազատմանը և մեծացնում է կատիոնների փոխանակման հզորությունը (CEC), հաղորդունակությունը և բարելավում հողի հյուսվածքը, ինչը նպաստում է թթվածնով հարստացմանը և ջրի պահպանման կարողությանը։ Կալցիումը և մագնեզիումը փոխարինում են նատրիումին, ինչը թույլ է տալիս, որպեսզի դրանք լվացվեն ոռոգման ջրով և անձրևով: Այսպիսով, այն նպաստում է արմատների ընդլայնմանը և մակրո և միկրո տարրերի արտազատմանը` ստեղծելով մշակաբույսերի համար կենսաբանորեն հարմար միջավայր:
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը ապահովում է հողային նպաստավոր պայմանները՝ գերազանց արդյունքների համար: Կանխում է դեգրադացումը եւ հեշտացնում արմատների համար հարմար պայմանների ստեղծումը և սննդանյութերի կլանումը։
Հետազոտության բացակայության դեպքում, կողմնորոշիչ չափաբաժիններն են՝ 15-75 սմ3/մ3
Չափաբաժինը հիմնված է ջրի հետազոտման վրա: S.A.R-ի (նատրիումի կլանման արագություն) յուրաքանյուր միավորով կրճատման ենթակա չափաբաժինը կազմում է 10-ից 12 սմ3 ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ/մ3 ոռոգման ջուր:
Միջին չափաբաժինները հետևյալն են.
ԱՂԱՅԻՆ ՀՈՂ։
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՉԱՓԱԲԱԺԻՆ (լ/հա) |
|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 50 - 80 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 50 - 70 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 50 - 70 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 50 - 70 |
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը հողի և աղի ջրի համար նախատեսված կոնդիցիոներ է՝ անմիջական ազդեցությամբ: Այն ներկայացված է բարձր խտացված հեղուկ լուծույթի տեսքով։ Գործում է հողում առկա կալցիումը, մագնեզիումը և նատրիումը լուծելով
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը նպաստում է չլուծվող կալցիումի արտազատմանը և մեծացնում է կատիոնների փոխանակման հզորությունը (CEC), հաղորդունակությունը և բարելավում հողի հյուսվածքը, ինչը նպաստում է թթվածնով հարստացմանը և ջրի պահպանման կարողությանը։ Կալցիումը և մագնեզիումը փոխարինում են նատրիումին, ինչը թույլ է տալիս, որպեսզի դրանք լվացվեն ոռոգման ջրով և անձրևով: Այսպիսով, այն նպաստում է արմատների ընդլայնմանը և մակրո և միկրո տարրերի արտազատմանը` ստեղծելով մշակաբույսերի համար կենսաբանորեն հարմար միջավայր:
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը ապահովում է հողային նպաստավոր պայմանները՝ գերազանց արդյունքների համար: Կանխում է դեգրադացումը եւ հեշտացնում արմատների համար հարմար պայմանների ստեղծումը և սննդանյութերի կլանումը։
-
Ազոտ (N)
4.3 % - Կալցիում (CaO) 9.8 %
ԱՂԻ ԼՎԱՑՈՒՄ
Խորհուրդ է տրվում բոլոր մշակաբույսերի մշակումը սկսել (առաջին ոռոգում) աղերի լվացմամբ: Լվացման չափաբաժինը` 25-50 լ/հա:
ՀՈՂԻ ԽՏԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Ջրաթափանցելիության կամ խտացման հետ կապված խնդիրներ ունեցող խիտ հողերի վրա խորհուրդ է տրվում թուլացնել 50լ/հա չափաբաժնով կիրառումից և մշակումից առաջ:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Տերևային կիրառման ժամանակ արտադրանքի օգտագործման օպտիմալ pH-ը կազմում է 5-ից 10։
Այն կարելի է օգտագործել արմատային սնուցման ժամանակ, կիրառել անմիջապես հողի վրա կամ ցողել։ Արտադրանքն օգտագործելուց առաջ թափահարել տարան: Օգտագործել մաքուր ջրով։ Ցանկալի է օգտագործել վաղ առավոտյան կամ մթնշաղին:
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը քիմիական սինթեզի արտադրանք է, ուստի ունի բարձր կայունություն։
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ
Ջուր + ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը համատեղելի է գյուղատնտեսության մեջ սովորաբար օգտագործվող պարարտանյութերի և պեստիցիդների մեծ մասի հետ: Չխառնել ծծմբի, հանքային յուղերի, պղնձի արտադրանքների կամ ալկալային ապրանքների հետ: Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում փորձարկել։ Սալորի ծառերի վրա չկիրառել տերևային կիրառման միջոցով։
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը հողի աղիության կարգավորիչ է և նատրիումի/աղի ջրի շտկիչ: Այն հեղուկ է, որը հիմնված է հողային կոմպլեքսների և օրգանական նյութերի վրա։
- - բարելավում է հողի կառուցվածքը՝ մեծացնելով “կեղևի” խնդիրներ ունեցող մշակաբույսերի բողբոջումը։
- - կարող է օգտագործվել բոլոր տեսակի մշակաբույսերի մեջ. Հատկապես հարմար է ցիտրուսային մրգերի, հացահատիկային և բանջարեղենային մշակաբույսերի համար։
- - կարող է օգտագործվել ամբողջ աճման սեզոնի ընթացքում։
- - կալցիում է ապահովում և ազատում հողը՝ նվազեցնելով և կարգավորելով «կալցիումի պակասը» բերքի խնդիրների դեպքում։
- - չի ազդում ոռոգման ջրի հատկությունների վրա, քանի որ ջրի աղիության փոփոխությունը և շտկումը տեղի է ունենում հողի կոլոիդային համալիրում: Կանխում է ավելցուկային աղը։
Այս պատկերանշանը ներկայացնում է արմատային համակարգի մշակման համար նախատեսված արտադրանք (հողային կամ արմատային)։
Պատկերանշանը սահմանում է այն արտադրանքները, որոնք նախատեսված են հողի կամ ոռոգման ջրի աղայնությունը նվազեցնելու համար։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար: