ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ ՄԻԿՐՈՍ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ ՄԻԿՐՈՍ‐ն ուժեղացնում է բույսերի բնական պաշտպանությունը՝ դրանց արտաքին պայմաններին առավել դիմացկուն դարձնելով։ Խթանում է ֆոտոսինթեզի գործընթացը։ Ապահովում է ավելի մեծ կենսունակություն, ուժ և դիմադրողականություն բոլոր մշակաբույսերի համար:
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 1.5 - 2 | 3 - 5 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 1.5 - 2 | 3 - 5 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 1.5 - 2 | 3 - 5 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ ՄԻԿՐՈՍ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ ՄԻԿՐՈՍ‐ն ուժեղացնում է բույսերի բնական պաշտպանությունը՝ դրանց արտաքին պայմաններին առավել դիմացկուն դարձնելով։ Խթանում է ֆոտոսինթեզի գործընթացը։ Ապահովում է ավելի մեծ կենսունակություն, ուժ և դիմադրողականություն բոլոր մշակաբույսերի համար:
-
Ֆոսֆոր (P₂O₅)
28.3 % -
Կալիում (K₂O)
31.6 % - Բոր (B) 1.5 %
- Մոլիբդեն (Mo) 1.0 %
- Ցինկ (Zn) 0.08 %
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ ՄԻԿՐՈՍ‐ը կալիումի ֆոսֆատի հիմքով ֆիզիոլոգիական ինդուկտոր է՝ հարստացված բորով և միկրոէլեմենտներով, որը երկակի ազդեցություն ունի գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, մի կողմից՝ գործում է որպես ֆոսֆորի, կալիումի, բորի, մոլիբդենի, ցինկի և մանգանի աղբյուր, մյուս կողմից՝ ՖՈՍՖԻՏԻ իոնի տեսքով ֆոսֆորի առկայության շնորհիվ հանդես է գալիս որպես բույսերի ինքնապաշտպանական մեխանիզմների խթանիչ՝ ընդդեմ արմատի, արմատավզիկի, ցողունի, մրգերի և այլնի պաթոգեն սնկերի։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ ՄԻԿՐՈՍ‐ը խորհուրդ է տրվում կիրառել այն շրջանում, երբ այդ տարրերի սպառումն առավել մեծ է, օրինակ՝ արմատային համակարգի ձևավորման, ծաղկման, պտղագոյացման, յուղակալման և հասունացման փուլերում։
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ ՄԻԿՐՈՍ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ ՄԻԿՐՈՍ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
Կարող է կիրառվել տերևային կամ արմատային եղանակով։
Արտադրանքն օգտագործելուց առաջ թափահարել տարան։ Կիրառել մաքուր ջրով։ Չցողել արևի առավելագույն ակտիվության ժամերին: Ցանկալի է օգտագործել վաղ առավոտյան կամ մայրամուտին:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ ՄԻԿՐՈՍ‐ը համատեղելի է սովորաբար օգտագործվող բուսասանիտարական ապրանքների մեծ մասի հետ, խորհուրդ չի տրվում այն խառնել դիմետոատի, դիկոֆոլի կամ այլ բարձր ալկալային արտադրանքների հետ: Շարունակ թափահարել և օգտագործել անմիջապես։ Խորհուրդ է տրվում նախ ցանկալի տարայի մեջ նախ փոքր քանակությամբ արտադրանքով նախնական խառնուրդ պատրաստել և դիտարկել հնարավոր անցանկալի փոփոխությունները (նստվածք, ֆլոկուլյացիա և այլն):
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:
Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք մշակված են բույսերի բնական պաշտպանական մեխանիզմներն ակտիվացնելու համար՝ բիոտիկ (պաթոգեններ, վնասատուներ) և աբիոտիկ (երաշտ, աղայնություն, ցուրտ, ճառագայթում) սթրեսային իրավիճակների նկատմամբ։